News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուիլյամս Կալիմանը շաբաթ օրը հայտարարել է, որ բանակը չի մասնակցի նոր ժամկետով նախագահ Էվո Մորալեսի վերընտրման դեմ բողոքների ճնշմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով բոլիվիական տեղեկատվական գործակալությանը։

«Մենք երբեք ժողովրդի դեմ դուրս չենք գա, որի առջեւ մենք պարտք ունենք, եւ միշտ կապահովենք խաղաղություն եւ բարիդրացիություն եղբայրների միջեւ, ինչպես նաեւ մեր հայրենիքի զարգացումը»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։ Զինվորականի խոսքով՝ բանակը դեմոկրատական շրջանակներում եւ սահմանադրությանը համապատասխան կապահովի հայրենակիցների միասնությունը։

Գլխավոր հրամանատարը կոչ է արել ներքաղաքական կոնֆլիկտի կողմերին առաջնորդվել բարձրագույն պետական շահերով եւ «իրավիճակը չհասցնել անշրջելիի»։

Ուրբաթ Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում  զինվորականներին ներգրավել կարգի պահպանմանը քաղաքներում, որտեղ տեղի են ունենում բողոքներ։ Հայտարարությունը հնչել է  այն բանից հետո, երբ բոլիվիական թերթերը տեղեկացրել են, որ մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում եւ երկրի մայրաքաղաք Սուկրայում միացել են ընդդեմ Մորալեսի վերընտրման բողոքի ակցիաներին։

Նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին։ Բարձրագույն ընտրական դատարանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հաղթել է պետության գործող ղեկավար Էվո Մորալեսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, ասել է, որ չի ընդունում Մորալեսի հաղթանակն առաջին փուլում։ Արդյունքների հրապարակումից հետո Բոլիվիայում բողոքներ եւ գործադուլներ են սկսվել։ Մորալեսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ