News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ալաբամա նահանգի բնակիչը «դանակահարել» է փչովի «փոքրիկ Թրամփին» ֆուտբոլի խաղից առաջ, որն այցելել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Fox News-ը։ https://www.foxnews.com/

32-ամյա Հոյթ Հաթչինսոնին առաջին աստիճանի քրեական իրավախախտում կատարելու մեղադրանք է ներկայացվել։

«Փոքրիկ Թրամփին» վարձակալած ակցիայի կազմակերպիչներից մեկն ասել է, որ Հաթչինսոնը դանակով ծակել է փուչիկը՝ մեծ անցք բացելով դրա մեջ։

Նշվում է, որ կասկածյալը ուղիղ եթեր է դուրս եկել Ֆեյսբուքով, որի ժամանակ ասել է, որ նախատեսում է բաց թողնել փչովի «փոքրիկ Թրամփի» օդը։

Ավելի ուշ կասկածյալն ինքը դատական ծախսերի եւ վնասները փոխհատուցելու համար միջոցներ հավաքելու էջ է բացել։

Էջում նշվում է, որ Հոյթն ուզում էր համոզվել, որ «մեր սիրելի նախագահը ստիպված չի լինի տեսնել մեր քաղաքի փողոցներում այդ անհարգալից փուչիկը»։

Կիրակի օրն արդեն 6000 դոլար հավաքելու հույս ունեցող էջը ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 13000 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ