
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` նոյեմբերի 10-ին, ծանոթացել է Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի սբ. Հռիփսիմե եկեղեցու բարեկարգման աշխատանքներին:
«Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է, այս ճարտաապետության եկեղեցի շատ չկա, համենայն դեպս ես չեմ տեսել: Ժողովուրդ, եկեք եւ տեսեք` Գորիս, Վերիշեն համայնք»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին:
Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գտնվել է Արցախում: Նա մասնակցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին: