News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն կառաջադրվի Արցախի Հանրապետությունում 2020 թվականն կայանալիք նախագահական ընտրություններում: Այսօր` նոյեմբերի 10-ին, կուսակցության 7-րդ համագումարին կուսակցությունն առաջադրեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը և միաձայն ընդունվեց:

Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ասաց, որ մինչ այս էլ իրենց բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին, հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, բայց դեռևս կան չլուծված շատ խնդիրներ:

«Ժողովուրդը մեզ վստահել է, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրա հետ: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին հանդես գալ նախագահի սեփական թեկնածուով։ Սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ դժվար է պատկերացնել Արցախի ապագան՝ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության:

Կուսակցության նախագահը խոսքով` կուսակցության անդամների թիվը հատել է 7000-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ