News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նրանք, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե իշխանությունները ծախում են կամ հանձնում են, դավադիր ուժեր են։ Կարող են տարբեր կերպ մտածել, բայց շեղել հասարակությանը, անհիմն մեղադրել այն քայլերում, որոնք չենք կատարվել, կարելի է համարել դավադրություն։ Եթե դու անհիմն մեղադրում ես՝ չունենալով ինֆորմացիա, հակառակը՝ հակառակորդի ջրաղացին ջուր լցնելով, հասարակությանը պառակտելով, դավադիր քայլ է և հավասազոր է դավաճանության»,-նշեց նա։

Տպել
Ամենաշատ