News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կայքը Hush Hush դասի ապրանքների որոնման համար փնտրում է մարդկանց, ովքեր կթեսթավորեն շքեղ առանձնատներ։ Բացի այդ, ընկերությունը դրա համար կվճարի շաբաթը 2550 դոլար, տեղեկացնում է Comments-ը։

Hush Hush-ը զբաղվում է թանկ առանձնատների վաճառքով ամբողջ աշխարհում։ Բայց նրանց հարկավոր է 10 մասնագետից բաղկացած թիմ, որոնք կգնահատեն լյուքս բնակարանի պայմաններն ու գները։ Թեսթավորողները մեկ տարվա ընթացքում պետք է այցելեն 10-15 տուն, որոնց մեջ են Ֆրանսիական Ռիվիերայի դղյակը եւ իսպանական ամառանոցը 25 ննջասենյակով։ Ինչից հետո կարծիք են թողնելու մինչեւ 800 բառից բաղկացած՝ նկարագրելով տեղը, ոճը եւ հարմարավետությունը։

Հայտ ներկայացնելու համար հարկավոր է լրացնել ձեւաթուղթ կայքում։

Արժե նշել, որ ընկերությունն արդեն տեղադրել է թափուր տեղերի հայտարարությունը՝ կապված զբոսանավերով ճամփորդությունների թեսթավորման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ