News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝  2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:40-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էրեբունի ԲԿ» ՓԲԸ է դիմել 1992թ. ծնված երիտասարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, ընդունվել վարույթ եւ կազմվել քննչական խումբ: 1992թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող: Հանցավոր արարքը կատարելու կասկածանքով 08.11.2019թ. ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 1954թ. ծնված Երեւան քաղաքի բնակչուհի, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նույն օրը քննիչի որոշմամբ 65-ամյա կինը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 03-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը ընկերուհու հետ այցելել է 65-ամյա կնոջը: Ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում հյուրերը հայհոյանքներ են հնչեցրել 65-ամյա տանտիրուհու հասցեին, ինչի պատճառով վերջինս վերցրել է խոհանոցային դանակը եւ մի քանի անգամ հարվածել 1992թ. ծնված երիտասարդի մարմնի տարբեր մասերին, ով դեմքի հատվածով վայր է ընկել, որից հետո դիմել է փախուստի:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Արտակարգ դեպք Երեւանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Ամենաշատ