News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կարծում եմ այս տարի ռեալ մթերված կլինի 140–150 հազար տոննա խաղող, բայց ցույց կտրվի 200 հազարի չափ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ անցած տարի գինեգործության համար ունեցել ենք 117 հազար տոննա մթերված խաղող, իսկ այս տարի պաշտոնական թվեր հրապարակումը ձգձգում են։

«Որքան մեզ հայտնի է կա ներքին լարվածություն իրական բերքի եւ նախնական հայտարարագրված բերքի քանակի միջեւ, դրա համար էլ ուշանում է պաշտոնական հաղորդագրությունը»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս տարի խաղողի գինն ավելի բարձր է եղել, քան անցած տարի. «1 կիլոգրամի հաշվով 7 դրամ բարձրացել է կոնյակի խողողը, Աարարտյան հարթավայրում գինու խաղողը բարձրացել է 10–15 դրամով։ Վայոց Ձորում նկատվեց կարմիր խաղողի գնի չնչին  նվազում, իսկ սպիիտակ խաղողի գինը համարյա կրկնակի նվազեց, բայց միայն անցած տարվա համեմատ, քանի որ դրանից առաջ էլի նույն գինն է եղել»։

Նրա խոսքով՝ դեռ 2 տարի առաջ պետությունը ցանկանում տեսնել էր մեծ աճ եւ հավատում էր ներկայացված թվերին, ինչի արդյունքում տարբերությունը հասնում էր զավեշտի. «Այդ տարբերությունը հասնում էր զավեշտին՝ 150–160 հազար տոննա տարբերություն։ Պարզ է, որ այդտեղ կար խարդախության ու կեղծիքի էլեմենտներ, բայց պետությունը աչք էր փակում դրա վրա, որովհետեւ դա իր հիմնական քաղաքականության էլեմենտներից մեկն էր»։

Հարությունյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մենք գինեգործության համար չոււնենք որակյալ խողող։

«Գինեգործությունը մեզ մոտ բարձրանում է շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք տնկում ենք այգիներ։ Հիմա խաղողի դեֆիցիտ է եւ գյուղացիները չեն կարողանում հասցնել ոչ միայն քանակի այլեւ որակի առումով, որովհետեւ գինու խաղողը պահանջում է որոկյալ խաղող, իսկ իրենք սովոր չեն նման խաղող տալու։ Գյուղացիներն լիովին չեն վստահում պետությանը եւ գինեգործին։ Չկան բերքի ապահովագրման մեխանիզմները. հիմա մասամբ մտցնում են կարկուտի, ցրտահարության մեխանիզմները, բայց չկա ուշ բերքահավաքի մեխանիզմը»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս մեխանիզմի բացակայությունն ամենամեծ խնդիրն է, որ այսօր առկա է ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ