News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գյումրու մաքսատանն ամենատարրական պայմաններ չկան, բացի այդ, դժվար է մեքենան Գյումրի հասցնել, ճանապարհները բարեկարգված չեն, մեքենաներից շատերն էլ առանց անիվների են  հասնում ներկրողներին:

Նորագավիթի ավտոմաքսատան մոտ այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտոներկրողները փակել են ճանապարհը. նրանք բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոելու դեմ: Նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում մաքսազերծման համար հասնել Գյումրի կամ Մեղրի, քանի որ դա ավելացնում է իրենց ծախսերը նաեւ լրացուցիչ ժամանակ է խլում:

«Հերթերը ծախում են, հեսա ձյունը կգա, վթարները շատանալու են Գյումրիի ճանապարհին: Բացի այդ, գիշերակացի խնդիր կա․ եթե ձեւակերպումը նույն օրն ավարտել չի ստացվում, ներկրողները ստիպված են լինում գիշերել հյուրանոցներում կամ ավտոմեքենաների մեջ»,-ասաց ներկրողներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ Ճապոնիայից բերված մեքենաները ձմեռային անվադողեր չունեն, իսկ առանց դրանց վարելը կարող է վտանգավոր լինել։

Նրանք պահանջում են, որ Նորագավիթի ավտոմաքսատունը գործի մինչեւ դեկտեմբերի 31-ը, ԱՄՆ-ից բերված մեքենաները մաքսազերծվեն այստեղ, իսկ Ճապոնիայից եւ Վրաստանից ներմուծված մեքենաների դեպքում ներմուծողն ինքը որոշին՝ այն մաքսազերծել Երեւանում, թե Գյումրիում։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար պաստառ. «Չենք ուզում գնալ Գյումրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ