News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առկա են բոլոր նախադրյալները, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարի առաջին անգամ կարող է գերազանցել 2 մլրդ դոլարը։ Այս մասին նոյեմբերի 11-ին «Մատենադարան» հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտում Հայաստանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության 10-ամյակին, ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարը հավելեց, որ նախագծեր են իրականացվում արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, ֆինանսավարկային ոլորտներում՝ նշելով ՏՏ  ոլորտում հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Լավրովն ընդգծեց նաեւ միջտարածաշրջանային համագործակցության դինամիկ բնույթը, որի մեջ ներառված են Ռուսաստանի 70 տարածաշրջաններ եւ Հայաստանի համարյա բոլոր մարզերը, ինչպես նաեւ՝ համագործակցության ընդլայնումը գիտամանկավարժական ոլորտում, սպորտում եւ մշակույթում։

«Մեր հարաբերությունները, որոնք ժամանակի փորձություն են անցել, կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ։ Դրանց համար անհրաժեշտ խթան են հանդիսանում ամենաբարձր մակարդակով պարբերաբար շփումները։

Բացի այդ, Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին այն ուշադրության համար, որը նա արժանացնում է ռուսաց լեզվի պահպանմանը եւ զարգացմանը։ Հուսով ենք, որ նման գիծը կշարունակվի՝ հաշվի առնելով  այն, որ Հայաստանում լավ գիտեն ռուսական մշակույթը, ինչպես նաեւ զուտ գործնական առումով՝ ռուսաց լեզվի իմացությունը ստեղծում է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում ունակությունների դրսեւորման լրացուցիչ հնարավորություններ։ Վերջապես, լեզվի իմացությունը, որպես միջազգային հաղորդակցման միջոց, ընդգծում է ժողովրդի քաղաքակիրթ լինելը»,- նկատեց Լավրովը։

Նրա խոսքերով, Այսօր Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման մասշտաբային խնդիր է լուծում, եւ հայ ժողովուրդը, որը ունի հին պատմություն, հարուստ ավանդույթներ, սովորույթներ եւ բարձր մշակույթ, ի զորու է դա անել, իսկ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել, թիկունք լինել եւ օգնել։  

Լավրովն ընդգծեց միջազգային ասպարեզում համագործակցության կարեւորությունը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն եւ մյուսները։

«Կարեւոր է նշել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո միության մյուս անդամների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ավելացել է 40 տոկոսով։ Բացի այդ, այն տնտեսությունը զարգացնելու հնարավորություն է ստացել, այդ թվում՝ առանց արտահանման տուրքերի հումքի եւ պաշարների ձեռքբերման միջոցով»,- հայտարարեց նա։

ԱԳՆ ղեկավարը նաեւ նշեց ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունավետությունը, որի ընթացքում Սինգապուրի, Սերբիայի, Չինաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր։

Նշենք, որ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ