News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ նոր նամակ է գրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախազգուշացնելով, որ ինքը ստիպված է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված С-400 ռուսական համակարգերի գնման հետ, եթե Անկարան չհամաձայնի իր պայմաններին, հայտնում է Middle East Eye-ը։

Թրամփը նշել է, որ Թուրքիան կարող է վերականգնվել F-35 ռմբակոծիչների արտադրության ծրագրում, եթե համաձայնի չակտիվացնել С-400-ները եւ չգնի ռուսական համակարգեր ապագայում։

Էրդողանը ծրագրում է չորեքշաբթի օրը հանդիպել Թրամփի հետ Վաշինգտոնում, եւ խոսակցության գլխավոր թեման կլինի С-400-ների հետ կապված թուրքական գործարքը, նույնիսկ չնայած նրան, որ ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում, որոնց թվում է Անկարայի ներխուժումը Սիրիա։

Թրամփի նախորդ նամակն Էրդողանին աղմուկ էր բարձրացրել ոչ ֆորմալ ոճի պատճառով։ Թրամփն Էրդողանին կոչ էր արել «իրեն լավ տղայի տեղ չդնել» եւ «հիմար չլինել»։

Սպիտակ տունը, որը գտնվում է Կոնգրեսի ճնշման տակ, կարծես թե կորցրել է համբերությունը եւ ուզում է կամ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, կամ օգտագործելով պատժամիջոցների սպառնալիքը՝ ստիպել նրան ընդունել իր պայմանները, հայտնում են աղբյուրները։

Թրամփը առանց պատժամիջոցների սահմանման խնդրի լուծման հստակ միջոց է առաջարկել՝ Թուրքիան չպետք է ակտիվացնի С-400 համակարգերը, թույլ տա ԱՄՆ պաշտոնատար անձանց պարբերաբար այցերը՝ համակարգերի վիճակը ստուգելու համար, եւ Անկարան պետք է իր վրա վերցնի ռուսական սպառազինությունների հետագա գնումներ չանելու պարտավորությունը։

Սակայն, աղբյուրների համաձայն, Թրամփը Էրդողանին չի համոզել։

Ի պատասխան՝ Թուրքիան հայտարարել է, որ նախապայմաններով չի քննարկի С-400-ների հարցը։ Նա կրկնել է խնդրի լուծման համար համատեղ հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը եւ շարունակել պնդել, որ С- 400-ն ու F-35-ը կարող են համատեղ լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ