News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Նախորդ շաբաթվանից դասադուլ հայտարարած՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շենքի մոտից սկսեցին իրենց իրազեկման երթը Երեւանի փողոցներով:

Երիտասադները, որ պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, պատրաստվում են երթով անցնել պետական բուհերի մոտով եւ ուսանողներին կոչ անել միանալ իրենց: Երթը կավարտվի նախարարության շենքի մոտ, որտեղ դաշնակցական երիտասարդները շարունակում են օրեր առաջ սկսած նստացույցը նույն պահանջով:

Սա ցուցարարների երկրորդ նմանօրինակ երթն է: Նախօրեին նույնպես նրանք նույն երթուղիով հասան նախարարության շենքի մոտ, այնտեղ հանրահավաք անցկացրին: Նրանց էին միացել նաեւ «ԿԱՄՔ»,  «Ադեկվադ»,  «ՎԵՏՈ» շարժումները: Նստացույցի մասնակիցները, որ քնապարկերով են նախարարության շենքի առջեւ, երեկ գիշերել են այնտեղ: 

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել