News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-13-ը Երեւանում ընթանում է «Հակակեղծում – 2019» VII միջազգային համաժողովը՝ նվիրված արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին, այդ թվում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը:

«Հակակեղծում – 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի կառավարությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ «Հակակեղծում» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

«Հակակեղծում – 2019» համաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կենտրոնական բանավեճային հարթակ է, որտեղ անդամ պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարները, այս ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության եւ հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները, այդ թվում՝ կեղծվածի, մտավոր սեփականության պաշտպանության իրավունքների ապահովման խնդիրը, ինչպես նաեւ կառուցողական երկխոսություն հաստատել եւ համատեղ որոշումներ կայացնել ապրանքների եւ ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձեւավորելու նպատակով:

Համաժողովի շրջանակում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպես կեղծ արտադրանքի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավական կիրառումը, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդեցությունը, կեղծումից պաշտպանության թվային մեթոդները, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի եւ մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանության ոլորտում կադրային ներուժի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ