News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Բարբորա Զեմանովային‚ Գոհար Հովհաննիսյանին եւ Ֆրանչեսկա Ռինալդիին։

Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ մոտ 27.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման ընթացքի մասին մանրամասներ‚ մասնավորապես‚ նշվել է‚ որ տվյալ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ‚ արհեստական կառուցվածքներ։ Քննարկվել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ին եւ Տրանշ-5-ին։

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի մասին։ Նշվել է‚ որ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարեւանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԵՆԲ-ի  կողմից հատկացվելիք դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են ՀՀ մի շարք ավտոճանապարհների վրա արդեն ընտրված 24, ինչպես նաեւ ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը‚ միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման եւ ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով‚ վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը‚ ճանապարհային անվտանգության իրազեկմանն ու ուսուցմանը‚ ինչպես նաեւ՝ այլ նպատակների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ