News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Արցախի հանրապետական» կուսակցության (այն ոչ մի կապ չունի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ)՝ երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշում է կայացվել 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Անդրադառնալով ԱՀԿ որոշմանը՝ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար և օրերս այդ կուսակցության համագումարի որոշմամբ սպասվող նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու հայտարարված Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ դա իր համար կարևոր էր այն առումով, որ առաջին հերթին հաշվի են առնվել կուսակցության կողմից առաջ քաշված ծրագրային դրույթները, ինչը փաստում է, որ իրենց ձևավորած քաղաքական օրակարգը կարող է դառնալ միավորող գործոն: 

Նա շնորհակալություն է հայտնել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավարությանն ու պատվիրակներին՝ վստահության համար և տեղեկացրել, որ սպասվող նախագահական ընտրություններին իր թեկնածությունը սատարելուն իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական այլ կուսակցություններ, առանձին գործիչներ և հասարակական կազմակերպություններ, որոնք շուտով այդ մասին հրապարակավ հանդես կգան հայտարարություններով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ