News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր` նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ելույթը առոգանության համար գնահատեց 5, իսկ բովանդակության մասով 2:

«Դուք խոսում էիք տարբեր բաների մասին եւ ինքներդ ձեզ հակասում էիք: Քիչ առաջ դուք հարցազրույց եք տվել եւ համաձայն չեք եղել, որ Գեւորգ Պետրոսյանն է թեման գցել դաշտ: Հիմա հալալ ա, թե` կողմնորոշվեք, նոր ելույթ ունեցեք, պարոն Աբովյան: Ինչ վերաբերում է, եթե մենք սկսենք իրեն հիշեցնել, լավ բան չի լինի, ապա պարոն Աբովյան, ես պահանջում եմ, որ դուք հիշեցնեք եւ տեսնենք` ով, ում ինչ կարող է հիշեցնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` Գեւորգ Պետրոսյանը 3 ամիս է` ինչ զբաղված է միասեռականների մասին խոսելով. «Ասել ենք` թարգեք էդ թեման, էդ թեման մեր  քաղաքացիներին հետաքրքիր չի, մեզ հետաքրքիր չի: Որեւիցե մեկը նպատակ չունի, որեւիցե մեկին վիրավորել, կամ լարել իրավիճակը, առանց այդ էլ փողով իրավիճակ լարողները փողոցից սկսած տարբեր տեղերում լիքն են: Ես վստահ եմ, որ դահլիճներում նստածների մեջ նման մարդ չկա, եկեք մեր մեջ փնտրենք խնդիրը», ասել է Ալեն Սիմոնյանը:

Տպել
Ամենաշատ