News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում 80 մարդուց բաղկացած հատուկ ջոկատ կձեւավորվի: Երկրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները, հաղորդում է South China Morning Post-ը:

Ակնկալվում է, որ զինյալներ կներգրավվեն նաեւ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի նստավայրը պաշտպանելու համար:

Հատուկ ջոկատում կամավորական հիմքով կընդունվեն ուժայիններ, որոնք ապստամբությունները եւ բանտերում խռովությունները ճնշելու պատրաստվածություն են անցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի օրվանից Հոնկոնգում անկարգությունների նոր ալիք է սկսվել: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ են կիրառել, այդ թվում մի շարք համալսարանների տարածքում: Ցուցարարների հիմնական մասն ուսանողներ են:

Ամռան սկզբին Հոնկոնգում հակակառավարական զանգվածային ցույցեր են սկսվել: Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին ընդունված օրինագծից, որը թույլ է տալիս իրավախախտներին արտահանձնել Չինաստանին: Չնայած փաստաթղթի հետ կանչմանը, ընդդիմության աջակիցները շարունակում են ցույցերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ