News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 16
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երեւանում ուսանողական հանրահավաքի մասնակիցները դիմել են խորհրդարանի պատգամավորներին։

Ուղերձը հասցեագրված է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորներին։ Ուսանողները խնդրում են նախարար Արայիկ Հարությունյանին օրենքով անվստահություն հայտնելու իրական քայլեր ձեռնարկել։ Ուղերձի գրավոր տեքստը վաղը կհանձնվի պատգամավորներին։ Վաղը ժամը 11-ին ուսանողները նաեւ պիկետ կանեն կառավարության շենքի մոտ, որպեսզի եւս մեկ անգամ հնչեցնեն իրենց պահանջը։

Ուսանողների ցույցերը այդ ընթացքում կշարունակվեն։ Նրանք կսպասեն պատգամավորների արձագանքին՝ հուսալով, որ Հարությունյանը ճիշտ կգնահատի իրավիճակը եւ հրաժարական կտա։ «Դասախոսներին հարգում ենք, սակայն մենք ունենք ծրագրեր եւ սկզբունքներ, որոնցով ղեկավարվում ենք։ Մենք նախարարին փոխանցել ենք ժետոն, որպեսզի նա մետրոյով գնա եւ իմանա, թե ինչ է մտածում հասարակությունը։ Ժետոնը տեղ չի հասել»,- նշեց ուսանողներից մեկը։

Հիշեցնենք, որ ուսանողների կտրուկ գործողությունների առիթ է հանդիսացել բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը։ Կրքերն էլ ավելի սրվեցին տրանսգենդեր Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի եւ «Ու զանգ եւ զանգ» տարօրինակ բեմականացման համար խոշոր գումարներ տրամադրելու որոշումից հետո։

Նախագիծը նախատեսում է հրաժարվել բուհերում հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումից, Գիտությունների ակադեմիայի լուծարում, բուհերի անկախության զգալի սահմանափակում։ Այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ են արել՝ ի նշան ուսանողների հետ համերաշխության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել