News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ արվեստի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք եւ ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը ՀՀ–ում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նրա խոսքով՝ գրանտային ծրագրեր են իրականացվել, որտեղ «Հուզանք ու Զանգ» ներկայացումը եղել է 22 ծրագրերից մեկը։

«Հիմա ԿԳՄՍ նախարարությունը քննադատություններն հաշվի առնելով՝ այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ոչ միայն թղթի վրա պատկերացում լինի ներկայացման մասին, այլեւ վիզուալ ինչ տեսարան է ունենալու»,– ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արվեստը հենց նրանով է արվեստ, որ ոչ միշտ է միանշանակ. «Ժամանակին Փարաջանովի գործերի մասին ասում էին Սովետական Միության պրոլետարիատի փողերը սրա վրա պետք է ծախսենք, ավելի լավ է 100 հատ ավելի Լենինի նկար նկարենք, տարբեր տեղեր կախենք, սա ի՞նչ է, ի՞նչ է կատարվում։ Եվ երկրորդը՝ սատանիստների մասին վերջերս ճիշտն ասած մեր համապատասխան մարմիններից տեղեկանք եմ ուզում, ասում եմ ներկայացրեք սատանիզմն ի՞նչ է։ Ես, ճիշտն ասած, բավականին լավ գիտեմ, Նոր Կտակարան, Աստվածաշունչ եւ այլն, եւ ինձ համար հասկանալի չէ։ Օրինակ ես հիմա ո՞նց հասկանամ, կներեք պարոն Մանուկյան, այս հարցը, որ տվեցիք ինքը սատանիստակա՞ն է, թե՞ չէ, կամ ես, որ ձեզ պատասխանում եմ սատանիստակա՞ն է, թե՞ չէ կամ որ մեկը որեւէ տեղից ինձ մի հայացքով նայում է, ի՞նչ է դա, դրա մեջ սատանիստական էֆեկտ կա՞, թե՞ չէ,  ի՞նչ է այդ սատանիզմը։ Հայաստանում գնում է պայքար սակավագիտության եւ լայնամտության միջեւ։ Մադկությունը տեսել է պատմություն, երբ որ մարդն ասել է երկրագունդը կլոր է՝ վառել են, եւ հիմա այդ վառողների գաղափարակիցները 21–րդ դարում էլ են ապրում, լավ են անում, բայց դա չի նշանակում, որ գերաններն ու լուցկին պետք է իրենց ձեռքը տանք ու ասենք ընտրեք, ում ուզում եք վառեք», ասել է վարչապետ Փաշինյանը։

«Հրաժարական պահանջող մարդկանց մեջ մարդիկ կան, որ մեկը իրենց բեղերին շատ նայի, կարող է ասել՝ սատանիստական բեղեր են, եւ ոչ մեկը չի կարող հակառակն ապացուցել։ Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք»։ Օրինակ այնտեղ մարդիկ կան, նաեւ քաղաքական գործունեության մեջ հայտնի, որ նայում ես հայացքին եւ խոսացածին. կարող է լինել նման մեկնաբանություն, որ իրենք ոգեշնչվում են սատանայից, որովհետեւ կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում, սեփական զինվորին եւ ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ ներկայացնում, եւ այդ շրջանակներում եղել են մարդիկ, որոնք հրաժարական չեն պահանջել, այլեւ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել եւ հիմա ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, այդ գդալն ու ուտելու պրոցեսը չկա եւ իրենք դրանից զրկվել են»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ