News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ անձամբ ամերիկացի պաշտոնակցին՝ Դոնալդ Թրամփին է վերադարձրել նրա նամակները, այդ թվում եւ այն, որով կոչ էր արվում «հիմար չլինել»։ Այս մասին նա տեղեկացրել է Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում, բանակցություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այդ նամակները ես վերադարձրի պարոն նախագահին։ Ես հատկապես վշտացած էի այն նամակից, որում ասվում էր, որ ահաբեկիչ Աբդի Շահինը (ԴՍՈւ հրամանատար Մազլում Քոբանի) եղել է այնպիսի երկրի զրուցակիցը, ինչպիսին Ամերիկան է։ Այսպես կոչված Աբդի Շահինը ահաբեկիչ է, որը մեղավոր է մեր հարյուրավոր քաղաքացիների մահվան մեջ»,- ընդգծել է Էրդողանը։

Հոկտեմբերի կեսին ԱՄՆ ԶԼՄ-ները հրապարակեցին հոկտեմբերի 9-ի թվակիր ուղերձ, որը Թրամփն ուղարկել էր Էրդողանին։ ԱՄՆ նախագահը դրանում Անկարային առաջարկում էր պայմանավորվածություններ կնքել քրդերի հետ եւ սպառնում էր ոչնչացնել երկրի տնտեսությունը։

«Լսեք, եկեք պայմանավորվենք լավ գործարքի մասին։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության ոչնչացման համար, իսկ ես դրան կգնամ»,- նշել էր Թրամփը։

ԱՄՆ նախագահը Էրդողանին կոչ էր արել «զիլ տղա» եւ «հիմար չլինել», ինչպես նաեւ տեղեկացրել էր շուտով նրան զանգահարելու մտադրության մասին։ Թրամփը նաեւ տեղեկացրել էր, որ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդին պատրաստակամություն է հայտնել բանակցել Էրդողանի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ