News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կառավարությունը իր այսօրվա՝ նոյեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, որով նախատեսվում սահմանել, որ նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանվում է «օդի հարկը»:

Խոսքը նոր ուղղությունների մասին է, որը վերջին 12 ամիսներին չի սպասարկվել:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ բյուջե մուտք է լինում օդի տուրքի ձեւով. «Բայց կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու ենք դրական էֆեկտ՝ հաշվի առնելով այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատման  մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գերազանցվի: Սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին եւ որեւէ մեկին արտոնություն չի տրվում: Սա հնարավորություն է ստեղծում, որ ՀՀ-ում առաջանա մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ ունենանք», -ասաց նախարարը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կայացվել է քաղաքական որոշում, որ եթե կբացվի վերջին 12 ամսվա ընթացքում չսպասարկված որեւէ նոր ուղղություն որեւէ ավիաընկերության կողմից, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշումներ Երեւան եւ Գյումրի չվերթներ իրականացնելու:

Եղան քննարկումներ, որ այ տեսեք, «Ռայան Էյր»-ին տալիս են արտոնություն: Իրականում, արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ եւ այս նույն պայմաններից օգտվել:

Սա ազդեցություն է ունենալոի ավիատոմսերի գնագոյացման եւ ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով.,-ասաց նա:

Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն էլ տեղեկացրեց, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը եւս որոշել է բացել նոր չվերթ դեպի Կալուգա, թռիչքները կսկսի դեպտեմբերի կեսից: ««Էյր Բալթիկ»-ը եւս նոր ուղղություն է բացում: Ընդհանուր առմամբ 8  հաստատված նոր ուղղություններ ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավելի կլինեն մինչեւ ամառային սեզոնի բացվելը»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ տեղական ընկերություններից եւս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով:

«Եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն»,-ամփոփեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հավատա՞նք, թե՞ ոչ. Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ վերջին անգամ են վարկ վերցնում
Սրանք վերջին բյուջետային վարկերն են, ասել է ֆինանսների փոխնախարարը...
Հայաստանի Կառավարության հայտարարությունները պետբյուջեի պրոֆիցիտի մասին իրականությանը չեն համապատասխանել. ԲՀԿ
Կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ ՀՀ պետական բյուջեում պակասուրդ չկա, այլ կա պրոֆիցիտ, իբր՝ մենք փողի ավելցուկի խնդիր ունենք…
Մինչեւ տարեվերջ մնացել է 18 օր, իսկ կառավարությունը լրացուցիչ վարկեր է վերցնում. «Լուսավոր Հայաստան»
Իշխանությունները նոր են հասկացել, որ մեզ լրացուցիչ վարկեր են պետք...
Հայաստանն ի՞նչ վարկեր է նախատեսում վերցնել միջազգային վարկատուներից. Ցանկ
Ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագրերից երկուսը ստորագրվելու են Ասիական բանկի հետ…
Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը․․․
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին
Այցի շրջանակում Նաիրա Մարգարյանը մասնակցել է «UNIDO ECO DESIGN LEADING TALENT» վերապատրաստման դասընթացի․․․