News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2020 թվականի բյուջեի նախագծով պաշտպանության նախարարությունը ծրագրում է իրականացնել 8 ծրագիր։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ասաց Պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Այդ ծրագրերի թվում Քոչարյանը նշեց ռազմական ծախսերի պատշաճ բավարարումը, պաշտպանության նախարարության ծառայողների աշխատանքային եւ բնակարանային պայմանների բարելավումը, ծախսերի փոխհատուցումը օդանավակայանների եւ համապատասխան տեխնիկայի գործառնման եւ հետագա շահագործման ապահովման մասով, ռազմական նշանակություն ունեցող կառույցների պահպանությունը եւ Ռուսաստանից նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման ծախսերի ֆինանսավորումը։

Նշենք, որ պետբյուջեի 2020 թվականի նախագծին համապատասխան՝ պաշտպանության ծախսերը Հայաստանուն զգալիորեն կավելանան։

2020 թվականի պաշտպանության ծախսերը կավելանան 25,3 տոկոսով՝ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ։ Անցած տարի երկրի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար։

Միեւնույն ժամանակ, պաշտպանության ծախսերը չեն գերազանցի ՀՆԱ 4 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ