News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի միութենական Դելի տարածքի իշխանությունները հինգշաբթի փակել են բոլոր դպրոցները օդի որակի վատացման պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Statesman-ին։

«Դպրոցական ուսումնական հաստատությունները չեն աշխատի նաեւ նոյեմբերի 15-ին։ Դպրոցականների ուսումն ընդհատելու որոշումը ընդունվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի կենտրոնական խորհրդի (CPCB)  խնդրանքով՝ կապված այն բանի հետ, որ մթնոլորտի վիճակը մոտենում է աղետալի նիշերի։ Այն նաեւ խորհուրդ է տվել բնակիչներին որքան հնարավոր է քիչ գտնվել բաց օդում եւ աշխատել տնից»,- գրում է պարբերականը։

Սա այս ամիս արդեն երկրորդ դեպքն է, երբ Դելիի կառավարությունը փակում է դպրոցներն այդ մարմնի հրամանով։ Նոյեմբերի 1-ին СРСВ-ն, որը նշանակվել է Հնդկաստանի Գերագույն դատարանի կողմից, արտակարգ դրություն էր հայտարարել օդի որակի վատացման պատճառվ, ինչից հետո դպրոցները փակվել էին մինչեւ նոյեմբերի 5-ը։

СРСВ-ի տվյալներով՝ մթնոլորտի որակի ինդեքսը հինգշաբթի կազմել է 467 միավոր ըստ 500 բալանոց սանդղակի։ Միեւնույն ժամանակ, «լավ» է համարվում մինչեւ 50 միավոր մակարդակը։ Էկոլոգիական վիճակի վատացումը կապված է քամու ուժի թուլացման եւ Նյու Դելիում ջերմաստիճանի նվազելու հետ։ Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները օդի աղտոտվածության դեմ պայքարին կցել են նաեւ հրշեջներին, որոնք սկսել են ջուր շաղ տալ օդի խոնավացման նպատակով։

Հնդկաստանի մայրաքաղաքում մթնոլորտի որակի վատացման հիմնական պատճառը գյուղացիների գործունեությունն է հարեւան Փենջաբ եւ Հարյանա նահանգներում։ Նրանք, չնայած արգելքին, այրում են խոզանը եւ հարդը հավաքված դաշտերում, որպեսզի պատրաստվեն հաջորդ բերքի ցանքսին։ Օդի աղտոտվածության հետ կապված՝ Հնդկաստանի իշխանությունները սահմանափակել են մեքենաների թիվը քաղաքի փողոցներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ