News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն»։ Բանախոսներն էին՝ SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր եւ համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը եւ Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ընթացքը աշխարհում եւ Հայաստանում։ Խոսել են Հայաստանում անհրաժեշտ կադրերի պատրաստման եւ համապատասխան գիտահետազոտական ու կրթական մթնոլորտի ստեղծման կարեւորության մասին։ Անդրադարձ է կատարվել նաեւ AI տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական հաջողակ ստարտափներին։

«Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում եւ բացի այդ հաճախ շփվում ենք տեխնոլոգիական ստարտափների հետ: Բնականաբար արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը ապագայում մեծ դեր է ունենալու, եւ այսօր արդեն շատ լուծումներ է առաջարկում: Մենք էլ հետեւում ենք ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր աշխատանքի մեջ հնարավորինս կիրառենք այս ժամանակակից եւ հզոր հնարավորությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Արհեստական Բանականության տեխնոլոգիաներն իրենց զարգացման նախնական փուլում են։ Նախորդ տարիներին Հայաստան ՏՏ եւ ստարտափ էկոհամակարգերի արագ զարգացման հետեւանքով արհեստական բանականության փուլ ենք մուտք գործում բավական շահեկան դիրքերից։ Այս մասին են վկայում AI տեխնոլոգիաների վրա հիմնաված հայկական մի շարք հաջողակ եւ արագ զարգացող ստարտափներն ու ընկերությունները։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ անչափ հետաքրքիր եւ ուսանելի հանդիպման համար», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետեւելու եւ առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել  կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ