News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական մարմինները զբաղվում են Արմավիրոում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նախօրեին ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված Արմավիրում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ։ Հայտարարության մեջ ասվում էր, որ «Արմավիրի (Կրասնոդարի մարզ) քաղաքային Դումայի պատգամավոր Ա․ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից գնահատվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ակտ եւ կամայականության դրսեւորում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին։ Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն եւ կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության»։

Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում գտնվող հայ ռազմական-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Վինոգրադովի խոսքերով, նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, սակայն չեն արել, եւ ինքը «հարցը ինքնուրույն է լուծել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ