News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը՝ հուսադրելով Վաշինգտոնում հավաքված մտահոգված դաշնակիցներին, հաղորդում է AFP-ը:

«ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան եւ կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա:

Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը մնացել են այնտեղ, որպեսզի «համոզվեն, որ ԻՊ-ը երբեք երկորդ շնչառություն չի ստանա»: Նա հատուկ նշել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հատուկ գործողությունը, որի ընթացքում սպանվեց ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաեւ շարժման այլ առաջնորդներ:

«Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին եւ պատժեն իրենց գործած չարագործությունների համար»,- ասել է Պոմպեոն:

Սակայն դաշնակիցները, մասնավորապես, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, չեն ցանկանում վերադարձնել ծայրահեղականներին, որոնք ձգտում են հայրենիքում քաոս ստեղծել: Այդ երկրները փորձում են նրանցից ոմանց զրկել քաղաքացիությունից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ