News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Բիշքեկում սկսվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դատավարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բիշքեկի Մայիսմեկյան շրջանում սկսվել է քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւի ապօրինի ազատման վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը, որով անցնող մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւն է:

«Ալմազբեկ Աթամբաեւը հրաժարվում է դատավարությանը մասնակցել, դատավորը պետք է որոշի՝ հնարավո՞ր է արդյոք գործի քննությունն անցկացնել առանց նրա»,-  հայտնել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը: Պաշտպանը հավելել է, որ ըստ օրենքի անհնար է նախկին նախագահին բերման ենթարկել, որը հիմա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում է:

Բաթուկաեւը 2006 թվականին 16 տարի 8 ամիս ժամկետով ազատազարկման էր դատապարտվել Բիշքեկի մերձակայքի գաղութներից մեկում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Խռովության ժամանակ զոհվել էին պատգամավոր Տինիչբեկ Աքմաթբաեւը, պատիժների իրականացման գլխավոր վարչության պետ Իկմատուլա Պոլոտովը եւ խորհրդարանի 2 աշխատակից: Բաթուկաեւը 2013 թվականին բանտից ազատվել էր բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, որը նրա մոտ վերջին փուլում գտնվող արյան քաղցկեղ էր ախտորոշել: Մի քանի ժամ հետո նա նոր անձնագիր էր ստացել եւ երկրից հեռացել: Քննության վարկածով՝ նրա ազատվելուն կարող էին մասնակցած լինել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նաեւ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Նրանց մեղսագրվում է «կազմակերպված հանցավոր խմբի շահերի շրջանակում կոռուպցիայի կազմակերպման» հանցարարք:

Օգոստոսի 7-8-ը Ղրղզստանի հատուկ ծառայությունները սկսել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողությունը մայրաքաղաքից 20 կմ հեռավորությամբ գտնվող Կոյ-Տաշ գյուղի նրա նստավայրում: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակոցներ էին արաձակել: Առաջին օրը նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: Աթամբաեւի կողմնակիցները գերեվարել էին 6 հատուկջոկատայինի: Հաջորդ օրը կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերսկսվել էին եւ շարունակվել մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը հանձնվել էր ուժայիններին: Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել էր 136 մարդ: Զոհվել էր մեկ հատուկջոկատային:

Խորհրդարանական խոշոր սոցիալ-դեմոկրատների կուսակցության առաջնորդ Աթամբաեւը 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել էր իր ժառանգորդ եւ մերձավոր համախոհ Սոորոնբայ Ժեենբեկովին: Սակայն շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը Աթամբաեւը զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից եւ կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իր  համախոհների դեմ բոլոր մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ