News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբանանյան երեք խոշոր կուսակցություններ համաձայնվել են ֆինանսների նախկին նախարար Մոհամմադ Սաֆադիին առաջադրել վարչապետի թեկնածու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի, ինչը վկայում է սուր տնտեսական ճգնաժամի ժամանակ նոր կառավարության ձեւավորման գործում առաջընթացի մասին:

Սաադ ալ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 29-ին իշխող քաղաքական գործիչների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքից հետո, որոնց մեղադրում են տարածված կոռուպցիայի մեջ:

Սաֆադիի թեկնածության վերաբերյալ կոնսենսուսի են հասել նախօրեին երեկոյան սուննի առաջատատար քաղաքական գործիչ Հարիրիի եւ «Հիզբոլլահի» ու նրա դաշնակից «Ամալի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

75-ամյա Սաֆադին հայտնի բիզնեսմեն է եւ սուննիական քաղաք Տրիպոլիից ընտրված խորհրդարանի նախկին անդամ: Նա ավելի վաղ զբաղեցրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի ու առեւտրի նախարարների պաշտոնը:

Ըստ իշխանության տարանջատման աղանդավորական համակարգի՝ Լիբանանի վարչապետը պետք է լինի սուննի մուսուլման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ