News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին շարունակում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Նախօրեին ելույթ են ունեցել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս նշել է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ՀՀ ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց, շարունակվելու են տնտեսության կառուցվածքային վերափոխումները՝ դեպի ավելի արտադրողական ճյուղեր, ինչպիսիք են ծառայությունները եւ արդյունաբերությունը:

2020 թվականի պետական բյուջեի եկամուտների մասով շարունակվելու է ստվերի կրճատման եւ հարկային վարչարարության բարելավման միջոցով հարկերի հավաքագրման բարձր տեմպերի ապահավումը:

Հարակից զեկուցմամբ հանդես են եկել նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Զեկուցողները ներկայացրել են ոլորտային ծրագրերը եւ միջոցառումները: Հանձնաժողովները փաստաթղթին տվել են դրական եզրակացություն:

Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: Օրակարգում է նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Թեեւ ԲՀԿ-ն դրական ելույթներ էր ունենում, սակայն վերջին պահին ձեռնպահ քվեարկեց: «Լուսավոր Հայաստանը» եւս կողմ չքվեարկեց, իսկ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ անփութորեն չմասնակցեցին քվեարկությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ