News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Սաֆադին համաձայնել է վարչապետ դառնալ: Այս մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ջեբրան Բասիլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկուշաբթի խորհրդարանական խորհրդակցությունների արդյունքով Սաֆադիին կհանձնարարվի նոր կառավարություն ձեւավորել»,- նրա խոսքը մեջբերում է Al Hadas-ը հեռուստաալիքը:

Տրիպոլիից 75-ամյա քաղաքական գործիչն ու գործարարը բազմիցս եղել է նախարարների կաբինետի կազմում ու 3 անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր 2000 թվականից: 2011-13-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը Նաջիբ Միկատիի կառավարությունում: Սաֆադիի կինը՝ Վիոլետ Հայրալլան, կանանց եւ երիտասարդության աշխատանքի տեղավորման հարցերով պետական նախարար է եղել վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունում, որը հրաժարական տվեց հոկտեմբերի 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ