News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է App Store հավելվածների խանութից հեռացնել ավելի քան 180 ծրագիր՝ կապված էլեկտրոնային ծխախոտների կամ վեյփինգի հետ։ Այս մասին հայտնել է Apple Insider պորտալը, որը մասնագիտանում է ընկերության արտադրանքի մասին նորություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով, ընկերությունը կհեռացնի էլեկտրոնային ծխախոտների արտադրողներին պատկանող հավելվածները, որոնց օգնությամբ սեփականատերերը կարող են կարգավորել իրենց վեյփերների աշխատանքը։ Բացի այդ, Apple-ը հավելվածների իր խանութից կհեռացնի էլեկտրոնային ծխախոտների ծխելու մշակույթին նվիրված նորությունները, ինչպես նաեւ՝ վեյփինգի հետ կապված խաղերը։

Պորտալը նշում է, որ հունիսին ամերիկյան ընկերությունը դադարել է իր առցանց-հարթակում էլեկտրոնային ծխախոտները քարոզող նոր հավելվածներ տեղադրել։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում սրվել են առողջության վրա վեյփերի բացասական ազդեցության հնարավորության շուրջ բանավեճերը։ Սեպտեմբերի սկզբին առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները ուզում են զգալիորեն սահմանափակել երկրում բուրումնավետ հավելումներով էլեկտրոնային ծխախոտների վաճառքը։

Օգոստոսին Իլինոյս նահանգի հասարակական առողջապահության վարչությունը գրանցել է ենթադրաբար էլեկտրոնային ծխախոտից երկրում առաջին մահվան դեպքը, որը տեղի է ունեցել ծանր շնչառական հիվանդության հետեւանքով, իսկ այժմ փորձագետները խոսում են նույն պատճառով արդեն մոտ 40 մահացածի մասին։ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության ղեկավար Սքոթ Գոտլիբը էլեկտրոնային ծխախոտների եւ վեյփերի արտադրողներին սպառնացել է 2020թ․ հունվարից ամբողջովին արգելել նրանց արտադրանքը, եթե 2019թ․ արդյունքներով պարզվի, որ ծխող դեռահասների թիվն ավելացել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, թե ամերիկյան վարչակազմը մտադիր է մինչեւ 21 բարձրացնել այն տարիքը, որից սկսած կարելի է էլեկտրանային ծխախոտ գնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ