News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրանքներ է հնչեցրել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հասցեին, որը վկայի ցուցմունքներ է տվել պետության ղեկավարի հանդեպ իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում, տեղեկացնում է BBC-ին։

«Ամենուրեք, որտեղ հայտնվել է Մարի Յովանովիչը, շատ վատ է եղել։ Նա սկսել է Սոմալիից։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Յովանովիչն իր հերթին Դոնալդ Թրամփի նկատողություններն անվանել է «բավական վախեցնող», ինչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, թե իր թվիթները բնավ վախեցնող չեն։

Ի պատասխան Թրամփի թվիթի՝ Յովանովիչը գրել է. «Չեմ կարծում, թե տիրապետում եմ նման իշպանության Մոգադիշոյում, Սոմալիում կամ որեւէ այլ տեղում։ Իրականում ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ ես կամ այլ մարդիկ ծառայել են երկար տարիներ, մեզ հաջողվել է փոխել ամեն բան դեպի լավը ինչպես ի բարօրություն ԱՄՆ-ի, այնպես էլ այն երկրների, որտեղ մենք ծառայել ենք»։

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ նայել է իմփիչմենթի շրջանակում լսումների մի մասը, եւ դա «խայտառակություն» է համարում։

Պատահածի առնչությամբ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, որը զբաղվում է ԱՄՆ նախագահի հանդեպ իմփիչմենթի ընթացակարգով, կարծում է, որ Դոնալդ Թրամփի թվիթները կարող են որակվել վկայի վախեցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ