Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նա հրավիրվել է բաժին եւ հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 1 կանգուն ծառ եւ փայտանյութը ցանկացել է տեղափոխել իր տան բակ:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: