News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով` վարչապետը մանիպուլատիվ քայլով փորձում է հանրության ուշադրությունը շեղել 2020 թվականի բյուջեի մասին  օրենքի նախագծում առկա թերություններից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ Մանե Թանդիլյանը ընդամենը բարձջրաձայնել է խնդրի մասին, ինչը չի նշանակում, որ իրենք չեն ցանկանում, որ աշխատավարձ ու թոշակ բարձրանա:

«Մանե Թանդիլյանը իր ելույթի  ընթացքում մատնանշեց, որ  պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացվել է  բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթներից մեկի խախտմամբ կամ  չպահպանմամբ, այն վերաբերում է բյուջետային կանոններին եւ նշել է անհրաժեշտության մասին, որ էդ համապատասխանեցումն արվի, այսինքն բյուջեի կառուցվածքն ու ծախսերի նախատեսումը պետք է արվի այնպես, որպեսզի բյուջետային կանոնները պահպանվեն, որովհետեւ դրանք խիստ անհրաժեշտ եւ կարեւոր նորմեր են, որոնք  սահմանվել են Համաշխարհային բանկի եւ այլ կառույցների հետ երկարատեւ քննարկումներից հետո եւ դրանք ունեն կարեւոր  ֆիսկալ նշանակություն եւ կարեւորություն: Օրինակ եթե դրանք կարեւոր չեն կարելի է օրենքից հանել,  կամ փոփոխություն անել, որը չի արվում: Հետեւաբար ասվել է կամ օրենքը փոխեք եւ հանեք սահմանափակումը, կամ նախագիծը  համապատասխանեցրեք»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով` ի պատասխան Մանե Թանդիլյանի ելույթի, վարչապետը շատ կտրուկ պատասխանեց, որ.«Լուսավոր Հայաստան, եթե չեք ուզում աշխատավարձ եւ թոշակ բարձրանա, այդպես էլ կանգնեք եւ ասեք», ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:

««Լուսավոր Հայաստանը» իր ելույթներով միշտ խոսում է աշխատավարձերի, թոշակների բարձրացման մասին եւ հանրությունը հրաշալի գիտի: Կարծում եմ` դա պարզապես մանիպուլատիվ քայլ էր, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի օրենքի դրույթի պահպանման պահանջից, այսինքն` հանրությունը դրան ուշադրություն  չդարձնի եւ ձեռքի հետ դա վերածվեց նաեւ որոշակի հակաքարոզի  Լուսավորի հետ, որը հանրությունը շատ լավ հասկանում է, որ դա աղերս չունի իրականության հետ»,-ասաց նա:

Արկադի Խաչատրյանն ասաց, որ  ի վերջո պետք է հասկանալ, թե մեզ պետք է քաղաքակիրթ բանավեճ, թե` ոչ:

«Այսինքն եթե պետք է քաղաքակիրթ եւ կառուցողական բանավեճ, ապա պետք է այդ կառուցողական բոլոր առաջարկները քննարկումների ընթացքում լսեն: Դա իմ գնահատմամբ հնարք էր հանրության ուշադրությունը շեղելու համար»,- հավելեց նա:

Նշենք, որ երեկ Մանե Թանդիլյանի նկատառումը շատ կոշտ արձագանք ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա իր ելույթում  ասաց. «Լուսավոր Հայաստան կանգնեք եւ ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թոշակներն ու աշխատավարձերը»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել