News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ուրեկսիմբանկի» ղեկավար Ալեքսանդր Գրիցենկոյին տարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազության հանձնարարությամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Այս մասին տեղեկացրել է ՈՒԱԾ մամուլի քարտուղար Օլենա Գիտլյանսկայան։ Նա պատմել է, որ «Ուրեկսիմբանկի» ղեկավար Գրիցենկոյին ոչ ոք չի առեւանգել, այլ նա կալանավորվել է ՈՒԱԾ աշխատակիցների կողմից՝ գլխավոր դատախազության հանձնարարությամբ։ Ինչպես տեղեկացրել էին ԶԼՄ-ները, կիրակի օրը անհայտ անձինք սեւ ավտոբուսով տարել էին Գրիցենկոյին հենց երեխայի աչքի առջեւ, որի հետ նա զբոսնելիս էր եղել։ Նրա ընտանիքը դիմել էր իրավապահ մարմիններին։

Ալեքսանդր Գրիցենկոն 2014թ․ օգոստոսի 1-ին «Ուկրեկսիմբանկի» կառավարման նախագահ է նշանակվել ֆինանսական հաստատության դիտորդական խորհրդի կողմից։ Աշխատակազմին նրան ներկայացրել է անձամբ ՈՒԱԲ այն ժամանակվա ղեկավար Վալերիա Գոնտարեւան։ Գրիցենկոն այդ պաշտոնում փոխարինել է Վիտալի Բելոուսին, որը «Ուկրեկսիմբանկը» ղեկավարում էր 2013թ․ սկզբից։ Բոլոր իրավասությունները նա ստացել է 2014թ․ օգոստոսի 15-ին՝ անժամկետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ