News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանն օգտագործում է իր ահաբեկչական միջնորդին՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադին»՝ մեր մեծ դաշնակից Իսրայելին հարվածներ հասցնելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Իրանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում։ Նա չի ուզում պաղեստինյան ժողովուրդի բարգավաճումը։ Նա ավելի շատ հակամարտություններ է ուզում։ Առայժմ մենք չենք արձագանքի Իրանի սպառնալիքներին, բռնության շրջանը կշարունակվի»,- գրել է Պոմպեոն։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, հետագա քայլերը պարզ են՝ շարունակել ճնշում գործադրել այնքան ժամանակ մինչեւ Իրանը «չհամաձայնեցնի համընդգրկուն համաձայնագիրը, որը ներառում է ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում պաղեստինյան «Իսլամական ջիհադին» աջակցության դադարեցումը»։

«Աշխարհի պետություններն այլեւս չեն կարող հաստատել, որ տարածաշրջանում խաղաղություն են ուզում՝ միեւնույն ժամանակ թույլ տալով, որպեսզի Իրանից սպառնալիքները անպատասխան մնան»,- ամփոփել է Պոմպեոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ