News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Մախաչկալայի բժշկական քոլեջներից մեկում երկու երիտասարդների միջեւ հարաբերությունների պարզումը զանգվածային ծեծկռտուքի է վերածվել, հաղորդում է Gazeta-ն:

Համացանցում հրապարակված կադրերում երեւում է՝ ինչպես են ծեծկռտուքին մի քանի տասնյակ մարդիկ մասնակցում:

ՆԳՆ տվյալների համաձայն՝ ծեծկռտուքի ընթացքում 17-ամյա տղան դանակով հարվածել է իր հակառակորդի որովայնին, որից հետո թաքնվել դեպքի վայրից: 18-ամյա տուժածին հոսպիտալացրել են:

Կոնֆլիկտի պատճառ է դարձել նկատողությունը, որը աղջկան արել են երթուղայինում «անպատշաճ» վարքագծի համար: Դրանից հետո աղջիկը այդ մասին ասել է իր ընկերոջը, որը որոշել է հարաբերությունները պարզել աղջկան վիրավորած անձի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ