News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել եւ անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության եւ որակի բարձրացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող եւ անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաեւ ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների եւ պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները եւ տեխնիկական բնութագրերը:  Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել եւ զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների եւ հարմարավետության ստուգման, ինպես նաեւ հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար:

Տպել
Ամենաշատ