News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոչ մի երկիր կամ ընկերություն չի ունենա մենաշնորհ բջջային ինտերնետի հաջորդ սերնդի հանդեպ։ Այս մասին ասել է Cisco գլոբալ ներդրումների փոխնախագահ եւ տնօրեն Գայ Դիդրիչը։

«Ոչ մի երկիր, ոչ մի ընկերություն, ոչ մի մայրցամաք չի տնօրինի 5G-ն»,- ասել է նա։

5G-ն բջջային ցանցերի հաջորդ սերնդի անվանումն է, որոնք պետք է ապահովեն տվյալների փոխանցման գերարագություն, թեեւ աշխարհի մեծ մասը դեռեւս աշխատում է 4G ցանցում։ 5G-ի վերաբերյալ բանավեճը կամ, ավելի կոնկրետ, բանավեճը 5G տեխնոլոգիաների մատակարարների մասին, դարձել է քաղաքականացված այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մտահոգություն հայտնեցին, թե այնպիսի ընկերություններ, ինչպիսին չինական Huawei-ն է, կարող են անվտանգության համար սպառնալիք ներկայացնել։

Իր կողմից՝ Huawei-ը կտրականապես հերքում է նման մեղադրանքները։

Դիդրիչը, որը Cisco-ի «Country Digital Acceleration» անվանմամբ ծրագրի կառավարիչն է, որը ներկայում աշխատում է 31 երկրի հետ, որպեսզի օգնի նրանց «թվայնացվել ավելի արագ», ասել է, որ նրանցից միայն քչերն են սկսել մտածել 5G-ի մասին։

«Մենք միայն նոր ենք սկսում տեսնել, թե ինչպես են նրանք հետաքրքրություն ցուցաբերում ինտերնետի հանդեպ եւ որոշ ներդրումներ են անում 5G-ում։ Բանն այն է, որ դա իսկապես մրցավազք է, ես չեմ ցանկանում, որպեսզի մենք մտածենք այդ մասին ինչպես սպրինտի մասին։ Դա ավելի շուտ մարաթոն է, եւ մենք գտնվում ենք այդ մարաթոնի առաջին փուլերում»,- ասել է նա։

«Ես համագործակցում եմ աշխարհի այդ 31 երկրների եւ նրանց առաջնորդների հետ։ Մենք ունենք Nokia, ունենք Ericsson, Cisco-ի 60 հազար գործընկեր ամբողջ աշխարհում, որոնց հետ աշխատում ենք, եւ որպեսզի 5G-ն դառնա իրականություն, գործընկերների մեծ թվաքանակ կպահանջվի»,- ասել է նա։

Դիդրիչի խոսքով՝ տեխնիկական տարածքում կան մի շարք այլ նորարարություններ, ինչպիսին են իրերի ինտերնետը (փոխկապակցված սարքերի համակարգ) եւ Wi-Fi հաջորդ սերունդը, որը հայտնի է որպես Wi-Fi 6։

Նրա խոսքով՝ անվտանգության հիմնական խնդիրը անվտանգության պրովայդերների քանակն է, որոնք կան յուրաքանչյուր երկրում։ «Եթե դուք 30-50 կամ 70 անվտանգության պրովայդեր ունեք, որոնք ունեն շատ ընկերություններ եւ երկրներ, նրանք չեն շփվում միմյանց հետ, նրանք վատ են ինտեգրվում։ Եվ այսպես, ի՞նչ են անում վատ տղաները՝ նրանք փնտրում են թույլ օղակը անվտանգության այդ շղթայում, օգտագործում են այն եւ աշխատում դրա հետ։ Սյդպիսով խոսքը ավելի շատ անվտանգության համապարփակ ռազմավարության մշակման եւ ապահովման մասին է, որպեսզի անվտանգությունը ներկառուցվի ցանցում, ինչը ես կարեւոր եմ համարում»։

Նա նշել է, որ առեւտրային պատերազմը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ զսպում է 5G-ի համար արվելիք ներդրումները։ «Առեւտրային պատերազմները ոչ մեկին պետք չեն, եւ դա կրկին սահմանափակում է երկրների ու ընկերությունների՝ թվայնացման համար փող ծախսելու կարողությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ