News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքում բողոքի ցույցի մասնակիցները փակել են երկրի գլխավոր նավահանգիստ տանող ճանապարհները, իսկ Բաղդադում ցուցարարները ստիպել են փակել Կենտրոնական բանկը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աշխատակիցներին:

Բասրայի ներկայացուցիչը հայտնել է , որ ցուցարարները անվադողեր են այրել՝ փակելով Ումմ Ղասր նավահանգիստ տանող ճանապարհները, որով իրականացվում է երկիր ապրանքների ներմուծման մեծ մասը: Այդ ընթացքում Բաղդադում Կենտրոնական բանկից աշխատակիցներին տարհանել են, երբ մարդկանց բազմությունը մոտեցել է այդ շրջանին:

Երկու ցուցարարներ նախօրեին վիրավորվել էին, երբ անվտանգության ուժերը ցուցարարների հետ նոր բախումների ժամանակ արցունքաբեր գազ էին կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ