News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Airbus ընկերությունը 16 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից, հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ նոր պատվերի համաձայն, ընկերությունը ԱՄԷ-ին 50 ինքնաթիռ պետք է տրամադրի։

Պատվերի ստացման մասին հայտարարվել է Դուբայում «Ավիաշոու-2019»-ի ժամանակ։

A350 ինքնաթիռների թեւերն արտադրվում են Մեծ Բրիտանիայում։ Բացի այդ, դրանք կհագեցվեն Rolls-Royce շարժիչներով։

ԱՄԷ-ում հայտնել են, որ իրենք բանակցություններ են անցկացնում նաեւ Boeing-ի հետ՝ այդ ընկերության ինքնաթիռների թիվն ավելացնելու համար։

Նշվում է, որ ԱՄԷ-ում A380-երը ամենամեծ թիվն են կազմում՝ ավելի քան 100 միավոր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ