News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի գլխավոր դատախազության կինոլոգիական բաժանմունքի աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել եւ առգրավել են կոկաին հիշեցնող հինգ տուփ նյութ՝ 100 կիլոգրամ քաշով, որն ուղարկվել է Լիմայից (Պերու), տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դատախազության գլխավոր քննչական վարչության եւ Լիլի անունով շան աջակցությամբ, որը վարժեցված է թմրանյութերի հետ աշխատելու համար, դաշնային գերատեսչության աշխատակիցները Մեխիկոյի միջազգային օդանավակայանում հայտնաբերել եւ առգրավել են  հինգ տուփ, որոնցից յուրաքանչյուրում կար 20 պարկ՝ 100 կիլոգրամ ընդհանուր քաշով»,- ասված է Մեքսիկայի գլխավոր դատախազության կայքում։

Լիմայից լոգիստիկ օպերատորի կողմից Մեխիկո հասցված տուփերը հանձնվել են ներքին գործերի նախարարությանը՝ ուսումնասիրության եւ հետաքննություն սկսելու համար։

Նոյեմբերի սկզբին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հաշվետվություն էր ներկայացրել առգրավված թմրանյութերի ոչնչացման մասին տասնյակ նահանգներում։ Ոչնչացված նյութերի ընդհանուր քաշը կազմել է մոտ 15,5 տոննա։

Բռնության ալիքը, որով համակվել է Մեքսիկան վերջին տարիներին, կապված է թմրանյութերի արտադրության եւ փոխադրման, ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար կարտելների միջեւ ընթացող պայքարի հետ։ 2018-ին Մեքսիկայում սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել. անվտանգության նախարարությունը տեղեկացրել է ավելի քան 33 հազար սպանության մասին (2017-ին՝ 31,2 հազար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ