News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում դաշնային դատավոր Մարսել Բրետասը Պարագվայի նախկին նախագահ Օրասիո Կարտեսին կալանավորելու օրդեր է տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Globo-ին:

Քննության վարկածով՝ Կարտեսը, որը պետական բարձրագույն պաշտոն է զբաղեցրել 2013-2018 թվականներին, մասնակցել է արժութային մակլեր Դարիու Մեսսերի փախուստի կազմակերպմանը: Բրազիլիայի իշխանությունները նրան հետախուզում են պետական նավթագազային Petrobras ընկերությունում կոռուպցիոն սխեմաներին ներգրավվածության կասկածանքով: 3 ամիս առաջ Մեսսերը ձերբակալվել է Ռիո դե Ժանեյրոյում: Նա թաքնվել է արդարադատությունից 2018 թվականի մայիսից՝ պարբերաբար տեղափոխվելով Բրազիլիայից Պարագվայ եւ հակառակը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մոտ ժամանակներս Ինտերպոլը պարագվայցի քաղաքական գործչի նկատմամբ կարմիր ծանուցում կտա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ