News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին եւ 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում։ Մոսկովյան համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Երեք համերգների ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։

Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում՝ Մոսկվայի միջազգային երաժշտության տուն‚ Helikon օպերա‚ Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ