News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր սեփական օրակարգն ունի եւ սեփական ծրագրերը։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 20-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ոչ խորհրդարանական ուժերի հետ փոխգործակցության հնարավորության մասին հարցին։

Լրագրողները Տոնոյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նրանց կուսակցությունը գնահատում ներքաղաքական գործընթացները, որոնք ընթանում են խորհրդարանի պատերից դուրս։ «Մենք այդ գործընթացները տեսնում ենք եւ դրանք բնական ենք համարում։ Այդ ուժերը գոյության իրավունք ունեն։ Բայց «Բարգավաճ Հայաստանն» առաջնորդվում է սեփական օրակարգով՝ որպես խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, եւ այնտեղ դրված չէ համագործակցությունն այդ ուժերի հետ»,- ասել է Տոնոյանը։

Նշենք, որ անցած շաբաթ Հանրային խորհրդի արդեն նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել էր «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծման մասին, որը, նրա կարծիքով, պետք է միավորի փորձագետների եւ քաղաքական գործիչների լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ