News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա ինը ամիսների արդյունքներով «Ամերիաբանկը» մի շարք ցուցանիշներով պահպանել է իր առաջատար դիրքերը ֆինանսական շուկայում։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։ Նրա խոսքերով, վերջին հինգ տարիների ընթացքում բանկը տարեկան միջինը 20 տոկոս աճ է գրանցում։

Ընդ որում, «Ամերիաբանկը» ցուցանիշներով առաջին տեղն է զբաղեցնում ակտիվների, պարտավորությունների, կապիտալի եւ մաքուր եկամտի վարկանիշներում, եւ երկրորդ տեղը՝ դեպոզիտների ծավալով։ Ինը ամիսների արդյունքներով, բանկը նշված հիմնական ցուցանիշներով գրանցել է 15 տոկոս աճ։ Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների բազան նշված ժամանակաշրջանում աճել է 50 000-ով՝ հասնելով 250 000-ի։ Դեպոզիտների ծավալը աճել է՝ տարվա սկզբին 244 մլրդ դրամից նոյեմբերի դրությամբ հասնելով 280 մլրդ դրամի։

Մանրածախ վարկային պորտֆելն աճել է 40 տոկոսով՝ հասնելով 160 մլրդ դրամի՝ տարվա սկզբին գրանցված 115 մլրդ դրամի դիմաց։ Հիփոթեքային վարկավորման պորտֆելը 45 մլրդ-ից աճել է մինչեւ 75 մլրդ, դրանով իսկ 50 տոկոս աճ ապահովելով անցած ինը ամիսների ընթացքում։ Նա տեղեկացրեց, որ ավտովարկավորման պորտֆելը կազմել է 3 մլրդ դրամ՝ ապահովելով մոտ 40 տոկոս աճ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին։ «Բանկը առաջատար դիրքեր է զբաղեցնում հիպոթեքային վարկավորման եւ ավտովարկավորման գծով»,- հայտարարեց Բարսեղյանը։ Սպառողական վարկերի տրամադրման 1,5 տարի ներդրված թվային հարթակը նույնպես իր պտուղներն է տվել՝ աճը կազմել է 70 տոկոս, իսկ պորտֆելը հասել է 24 մլրդ դրամի։

«Միաժամանակ, սպառողական վարկերի 92 տոկոսը տրվել է այդ համակարգի միջոցով, գումարային արտահայտությամբ վարկերի այդ գործիքի միջոցով տրամադրված մասնաբաժինը կազմում է 62 տոկոս»,- տեղեկացրեց նա։ Ցուցանիշների տպավորիչ աճը, ինչպես նշեց Բարսեղյանը, որակի վրա չի արտացոլվում՝ ժամկետանց վարկերի մասնաբաժինը չի գերազանցում 2-3 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ