News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին եւ ներքին անվտանգության վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանին։

Արա Մկրտչյանը երկար տարիներ ոստիկանության ու քննչական ծառայությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

Արման Սարգսյանը կարեւորեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում՝ նշելով, որ իրավապահ կառույցի ներքին անվտանգությունն ապահովող այս ստորաբաժանման գերխնդիրը՝ ոստիկանությունն արատավոր երեւույթներից զերծ պահելն ու յուրաքանչյուր խախտմանը համարժեք գնահատական տալն է։ Արման Սարգսյանն այս ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Արա Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ նշեց, որ ներքին անվտանգության վարչության առջեւ դրված խնդիրները կիրականացվեն բարձր պատասխանատվությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործունեությանը վերաբերող այլ հարցեր եւս։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ