News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ եւ Արցախի Հանրապետությունում 2020թ.-ի մարտին սպասվող նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածու համարվող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մենաշնորհային եւ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով բաց բաժնետիրական դարձնելու գործընթաց կսկսեն:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում եւ կից այդ մասին հավաստող տեսանյութ տեղադրել:

«Տնտեսության զարգացման կարեւոր ձեռնարկումներից է կազմակերպված շուկայի կամ ֆոնդային բորսայի ստեղծումը, որտեղ կիրականացվեն արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ: Ըստ էության, տարիներ ի վեր ՀՀ-ում այն չի կայացել, սակայն դրա գոյությունը մեծ հնարավորություններ կստեղծեր տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների համար ֆինանսական հոսքերի՝ տարբեր խողովակներով ապահովման առումով՝ արտերկրից եւ ներքին աղբյուրներից: Ի դեպ, միակ կայացած ընկերությունը, որն այս ոլորտում իրական հաջողության է հասել ՀՀ արժեթղթերի շուկաում՝ «Արցախհէկ» ընկերությունն է, որի բաժնետերերի թիվը անցնում է 1200-ը:

Խնդրի վերաբերյալ առիթ եմ ունեցել խոսելու Շուշիում օրերս կայացած «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական առաջին ֆորումի ժամանակ: Իրավիճակն արմատապես փոխելու համար «Ազատ հայրենիք» կուսացության անունից հայտարարել եմ, որ շուտով կսկսենք մի գործընթաց, որի արդյունքում էներգետիկայի, կապի, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները օրենքի ուժով դառնան բաց բաժնետիրական, որոնց արժեթղթերը խորհրդանշական գնով (օրինակ՝ 1000-1500 ՀՀ դրամով) պարտադիր վաճառքի հանվեն հայկական ֆոնդային բորսայում: Այն առաջին հերթին Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար (իսկ ես համոզված եմ, որ բնակչության զգալի մասը կմասնակցի) հնարավորություն կստեղծի  ձեռք բերելու այդ բաժնետոմսերը եւ մասնակցելու նշված ձեռնարկությունների կառավարմանը՝ ամեն ամիս շահաբաժնի տեսքով ստանալով որոշակի եկամուտ:

Արդյունքում մենք կունենանք կազմակերպված շուկա, որտեղ երաշխավորված կապիտալի ներգրավումը կդառնա ավելի տեսանելի, իսկ դրա տեղաբաշխումը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ կապահովի արագ զարգացում»,- նշել է Ա. Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ