News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պորտլենդում կորած Սաշա կատուն 5 տարի հետո գտնվել է կորելու վայրից 1200 մղոն (1930 կմ) հեռու՝ Նյու Մեքսիկոյում, նրան արդեն տերերին են վերադարձրել, հայտնում է CNN-ն:

Նշվում է, որ կատուն Նյու Մեքսիկոյի փողոցներում զբոսնում էր առանց վզակապի: Նրան հանձնել են տեղի ապաստարան, որտեղ կատվին սքանավորել են միկրոչիպի առկայությունը ստուգելու համար: Արդյունքում միկրոչիպը հայտնաբերվել է, որի վրա պահպանվում էին կենդանու նույնականացման համարը եւ տիրոջ հետ շփվելու տեղեկատվությունը:

Ապաստարանի աշխատակիցները զանգահարել են տիրոջը՝ Վիկտոր Ուսովին, որը սկզբում չի հավատացել տեղի ունեցողին: Բայց համոզվելով, որ դա հենց իր ձեռնասունն է, ուրախությամբ մեկնել է այլ քաղաք նրան վերցնելու:

Տիրոջ խոսքով՝ կատուն տանից ազատ դուրս էր գալիս փողոց զբոսնելու: Բայց մի օր գիշերը չի վերադարձել: Այդ ժամանակ Սաշան մեկ տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ