News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՆԱԵԿ) ու գործընկերները, հավանաբար, կերկարաձգեն նավթի արդյունահանման սահմանափակումները մինչեւ 2020-ի կեսերը, ընդ որում, Ռուսաստանը կաջացի Սաուդյան Արաբիայի ջանքերին՝ ուղղված գների կայունացմանը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք դեռեւս երկու գլխավոր սցենար ունենք. կամ կհանդիպենք դեկտեմբերին եւ կերկարաձգենք կրճատումները մինչեւ հունիս, կամ կհետաձգենք որոշումը մինչեւ հաջորդ տարվա սկիզբը, կհանդիպենք մինչեւ մարտ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է շուկան: Ավելի հավանական է, որ մենք համաձայնագիրը կերկարաձգենք դեկտեմբերին, որպեսզի դրական ազդակ հաղորդենք շուկային: Սաուդցիները չենք ցանկանում նավթի գների անկում, նրանք ցանկանում են կայունացնել գները IPO-ի պատճառով»,- ասել է ՆԱԵԿ-ի աղբյուրը:

ՆԱԵԿ-ում պատվիրակներից մեկն ասել է. «Իմ կարծիքով՝ մինչեւ հունիսի վերջ երկարաձգումն այսօր ամենահավանական սցենարն է»:

Աղբյուրների խոսքով՝ կրճատումների երկարացման մասին պաշտոնական հայտարարությունը քիչ հավանական է այս պահին՝ չնայած նրան, որ շուկաները կարող են ընթացիկ քվոտաների պահպանման լավացման մասին ազդանշան ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ